«Ամերիկահայերը շարունակելու են պայքարը Սենատի կողմից Հայոց ցեղասպանութան ճանաչման համար»․Սերժ Թանկյանը New Europe պարբերականում հոդված է հրապարակել


14:27 , 7 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Հայտնի ակտիվիստ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը New Europe պարբերականում հոդված է հրապարակել՝ խոսելով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, այդ հարցում Թուրքիայի մերժողական քաղաքականության մասին։

Հոդվածի հեղինակը նշում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը մեծ բեկում է առաջացրել Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ հարաբերություններում։ Երկար տարիներ Թուրքիան ամեն ինչ արել է ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված արշավներին խոչընդոտելու համար՝ հիմնականում իր՝ մտրակի և բլիթի քաղաքականության միջոցով․ ավելին՝ Թուրքիան ցեղասպանությունը որպես քաղաքական կապիտալ է օգտագործել աշխարհի շատ ժողովրդավարությունների դեմ։ Թուրքիայի վարած քաղաքականությունն աղետալի հետևանքներ է ունեցել նաև հենց իր ժողովրդավարության համար և խոչընդոտել իրավական, աշխարհիկ պետության կայացմանը։

Վերջին տարիներին Էրդողանի կողմից ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատազրկմանը նպաստելը, Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համալիրների գնումը, Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության իրականացումը հանգեցրել են նրան, որ ՆԱՏՕ-ի անդամ այս երկիրը կորցրել է իր նկատմամբ վստահությունը։ Հարց է առաջանում՝ եթե մեկը հրաժարվում է ընդունել իր մեղքը, արդյոք նա մարդկության դեմ նոր հանցանքներ չի գործի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: