Ոչխարախոզը


13:06 , 7 նոյեմբեր, 2019
Երբ իրար են հանդիպում «ռայոնի» վայրի խոզը և տնական ու հպարտ խոզը, ստացվում է հունգարական մանգալիցա տեսակի կենդանին, որին պայմանականորեն կարելի է ոչխարախոզ անվանել։

Ոչխարախոզ, քանզի իր մեջ հա՛մ խոզություն կա, հա՛մ ոչխարի արտաքին, հա՛մ խոզերին ներհատուկ հայացք, հա՛մ ոչխարներին բնորոշ քայլվածք։

Ասում են, որ սրա միսը շատ համեղ է, քանզի սեքսուալ հեղափոխության արդյունք հանդիսացող այս կենդանին ուտում և մարսում է ամեն ինչ, ցրտադիմացկուն է ու կարող է փողոցներում մնալով կյանքն անցկացնել։

Մանգալիցաները լինում են տարբեր գույների՝ սև, սպիտակ, կարմիր, խայտաբղետ, բայց հիմնականում սրանք սպիտակ են՝ կեղտոտ մռութով, ոչխարի բուրդը գլխներին ու ռիսկով (չուզեցա գրել՝ դուխով)։

Հեղափոխության հետևանք այս կենդանու մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ այս հղումով: