13:50 , 5 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Պակիստանում 2008 թվականին սահմանված մահապատժի մորատորիումի գործողության ժամկետը լրացել է 2013-ի հուլիսի 4-ին: ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ումեր Համիդը հայտարարել է, որ մահվան դատավճռի սպասող հանցագործները կարող են այլևս համաներման հույս չունենալ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Յուրաքանչյուր դեպք առանձին կքննարկվի, մարդասպանների ու ահաբեկիչների համար ներում չի լինի՝ վստահեցրել է նախարարը: Նա հավելել է, որ կանայք ու տարեցները կարող են մեղմացում ակնկալել:
Պակիստանում ներկայում պահվում է մահվան դատապարտված ավելի քան 8000 մարդ:
Մահապատժի դեմ միջազգային հանձնաժողովը պարզել է, որ ամեն տարի աշխարհում իրականացվոււմ է 6000 մահվան դատավճիռ: Մահապատիժների 90 տոկոսն իրականացվում են 6 երկրներում՝ Չինաստանում, ԱՄՆ-ում, Սաուդյան Արաբիայում, Պակիստանում և Իրաքում: