5 տարեկանում մայրը նրան նկարահանեց էրոտիկ ֆիլմերում, իսկ 11-ում աղջիկը «Playboy» ամսագրի ամենաերիտասարդ դեմքն էր. Եվա Իոնեսկոյի այլասերված պատմությունը (Photo)


16:30 , 7 նոյեմբեր, 2019

Այն ծնողներն, ովքեր ստիպում են իրենց երեխաներին մասնակցել տարատեսակ գեղեցկության մրցույթների՝ հակառակ իրենց կամքի, ոչինչ են Իրինա Իոնեսկոյի դեմ՝ կնոջ, ով մասնագիտացված էր էրոտիկ լուսանկարչության մեջ ու ուզում էր աղջկան արդեն 5 տարեկանում դարձնել էրոտիկայի դեմք։ 

Իրինա Իոնեսկոյի դուստրը՝ Եվան, ծնվեց 1965թ.-ին Փարիզում, ու նա իր հորն այդպես էլ չճանաչեց։ Եվան մեծանում էր, մեղմ ասած, տարօրինակ մթնոլորտում, որտեղ մայրը նրան ամեն կերպ փորձում էր ներգրավել տարատեսակ էրոտիկ ֆոտոշարքերի մեջ։ 

Այսպես՝ 5-ամյա Եվային մայրը մի օր որոշեց նկարահանել լրիվ մերկ ֆոտոշարքում ու դարձնել նրան իր ֆոտոշարքերի էրոտիկ նոր դեմքը։ Եվան չէր էլ հասկանում, թե մայրն ինչ է ուզում իրենից, սակայն իր մանկական գիտակցությունում նրան թվում էր, թե ինքը զվարճալի լուսանկարներ է անում, որոնք հետո կարելի է ժպիտով նայել։ Արդյունքում՝ Եվային սկսեցին դուր գալ մոր ֆոտոշարքերը, ու նա սկսեց բավականին խանդավառված մասնակցել դրանց։ 

Եվայի մոր պահանջները գնալով ավելի այլասերված դարձան։ Նա սկսեց աղջկան նկարահանել տարբեր տղամարդկանց հետ, ամբողջովին մերկ, ու դրանց արդյունքները հետո ցուցադրեց կազմակերպված մեծ ցուցահանդեսի ընթացքում։ Ի զարմանս Իրինայի՝ իր ֆոտոշարքերը միանգամից իրարանցում առաջացրին։ Տարբեր ռեժիսորներ, լուսանկարիչներ, ովքեր կախարդվեցին Իրինայի դստեր գեղեցկությամբ, ուղղակի ցանկացան նրան ևս մեկ անգամ տեսնել իրենց նախագծերում։ 

Եվան սկսեց նկարահանվել տարբեր էրոտիկ բովանդակությամբ ֆիլմերում, նա մերկ լուսանկարվեց տարատեսակ ֆոտոշարքերում։ 11 տարեկանում Եվան արդեն հայտնվեց «Playboy» ամսագրի շապիկին։ Աշխարհն ուղղակի ցնցում էր նման իրադարձությունից. ինչպե՞ս կարելի է փոքրիկ աղջկան խառնել նմանատիպ գործարքների մեջ։ Շատերը սկսեցին ուղղակի պահանջել, որ Եվայի մորը զրկեն ծնողական իրավունքներից ու թույլ տան աղջկան վերադարձնել իր կորած մանկությունը։ 

Շուտով այդպես էլ արվեց։ Իրինային մեղադրեցին մանկապղծության մեջ։ Նրան ուղղակի խայտառակ դատավարությամբ զրկեցին բոլոր հնարավոր իրավունքներից՝ երեխայի հետ կապված։ Արդեն 12-ամյա Եվային որդեգրեց Քրիստիան Լաբուտենը՝  նորաձևության հայտնի դեմքը, սակայն նա ոչ մի կերպ չկարողացավ օգնել արդեն իսկ խեղաթյուրված մանկություն ունեցած Եվային։ Եվան մի օր տեսավ իր լուսանկարներն ու ընկավ նյարդային նոպայի մեջ։ 

Փոքրիկին ոչ մի կերպ հնարավոր չէր վերադարձնել բնականոն կյանքին։ 2012թ.-ին Եվան ուղղակի դատի տվեց մորն իր հանդեպ արած բոլոր չարագործությունների համար։ Եվան դատը շահեց, սակայն վերջում նա խոստովանեց, որ, միևնույն է, կյանքում չի կարողանա ներել իր մորը նրա համար, ինչ արել է իր մանկության հետ։ Եվան խոստովանեց՝ որքան տարիներ էլ անցնեն, նա այլևս երբեք չի կարողանա վերադարձնել այն փոքրիկ ու կենսախինդ Եվային, ով հավատում էր, որ աշխարհն ու մարդիկ ամենալավն են։ Նա վաղուց արդեն կորցրել է իր մանկությունը ու ամբողջ կյանքում կլինի դժբախտ։