10:11 , 7 նոյեմբեր, 2019Շատ մեծ և կարևոր խնդրի վերաբերյալ կուզեի կիսվել ձեզ հետ և տեսնել ձեր արձագանքը։ Խոսքը Լոռու մարզի Մեծ Այրում գյուղի միակ դպրոցին է վերաբերում, որտեղ սովորում են 122 աշակերտներ և երկու տասնյակ ուսուցիչներ։ Դպրոցը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում, մանավանդ խոր աշնան և ձմռան ժամանակ։
Դպրոցը վառարաններով է ջեռուցվում, բայց սաստիկ քամիները չեն թողնում՝ վառարանները նորմալ վառվեն, և դպրոցը ծխի մեջ է կորչում։
Դպրոցը 1988 թվականին է վերջին անգամ վերանորոգվել։ Տնօրենը բազմիցս դիմել է նախարարությանը, բայց ապարդյուն։
