Կարծում եմ, որ Իրանը «թաղում» է միջուկային համաձայնագիրը. Մակրոն


02:45 , 7 նոյեմբեր, 2019

Operativ.am-ը գրում է.

Իրանն առաջին անգամ ակնհայտորեն հայտարարեց միջուկային գործարքը դադարեցնելու իր մտադրության մասին, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղեկացնում է Reuters-ը։

Ելույթ ունենալով Չինաստան կատարած այցն ամփոփող մամուլի ասուլիսում՝ Մակրոնը Իրանի վերջին որոշումն անվանել է «գերեզման» միջուկային համաձայնագրի համար։

«Ես կարծում եմ, որ Իրանն առաջին անգամ ուղղակի եւ աներկբա հասկանալ տվեց, որ պատրաստվում է դուրս գալ միջուկային համաձայնագրից, ինչը խոր տեղաշարժ է նշանակում»,- ասել է Մակրոնը, որը գործարքը փրկելու եվրոպական ջանքերի առաջնագծում էր այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները դուրս եկավ համաձայնագրից։

Ավելի վաղ Իրանի նախագահը հայտարարել էր, որ Թեհրանը նոյեմբերի 6-ից չորրորդ անգամ կհրաժարվի միջուկային գործարքի պարտավորությունների կատարումից եւ կսկսի ուրանի հարստացման ցենտրիֆուգներն օգտագործել Ֆորդոյի օբյեկտում՝ դրանց գազ մատակարարելու միջոցով։