Հայտնի է դարձել ձվերի մահացու չափաբաժինը՝ մեկ գուրմանի կյանքի գնով


05:55 , 7 նոյեմբեր, 2019

Ինչպես պատմել են բժիշկները, մթերքը տղամարդու ստամոքսում «մահացու գերճնշում» է առաջացրել:

Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգի բնակիչը մահացել է 41 ձու ուտելուց հետո, գրում է Vice-ը:

42-ամյա տղամարդը ստիպված էր 50 ձու ուտել, քանի որ ընկերոջ հետ գրազ էր եկել 200 ռուփիով:

41 ձու ուտելուց հետո տղամարդը կորցրել է գիտակցությունը: Նա հոսպիտալացվել է Բժշկական գիտությունների ինստիտուտ, որտեղ ավելի ուշ մահացել է: Ինչպես նշել են բժիշկները, ձվերը զոհի ստամոքսում «մահացու գերճնշում» են առաջացրել: