Բիլ Գեյթսը զիջել է իր տեղը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում


03:52 , 7 նոյեմբեր, 2019

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում երկրորդ տեղը զիջել է ֆրանսիացի գործարար, Louis Vuitton Moսt Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոյին, ինչը հետեւում է Forbes-ի վարկանիշից։

Այժմ Առնոն վարկանիշի երկրորդ տեղն է զբաղեցնում 107 միլիարդ դոլար գնահատվող կարողությամբ: Գեյթսը երրորդն է՝ 106,8 մլրդ դոլար ցուցանիշով:
Ցուցակն առաջվա պես գլխավորում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որի միագումար կարողությունը կազմում է 112,4 մլրդ դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: