Հազարավոր գիտնականներ քննադատել են քաղաքական գործիչներին կլիմայի փոփոխությունն անտեսելու համար


07:46 , 7 նոյեմբեր, 2019

Աշխարհի ավելի քան 11 հազար գիտնականներ նախազգուշացրել են «աննկարագրելի տառապանքների» մասին, որոնք պայմանավորված կլինեն կլիմայի փոփոխությամբ, եթե մարդկությունը չփոխի իր վերաբերմունքը խնդրի նկատմամբ, հայտնում է CNN-ը:

Գիտնականները հայտարարել են, որ քաղաքական գործիչներն ի վիճակի չեն գործողություններ ձեռնարկել:

«Ապագա սերունդները վատ կվերաբերվեն նրանց մեր քաղաքակրթության համար լուրջ սպառնալիք հանդիսացող կլիմայի փոփոխությունն անտեսելու համար»,- հայտարարել է հետազոտող Ֆիբի Բերնարդը:

Գիտնականները թվարկել են վեց հիմնական խնդիրները, որոնք պետք է լուծվեն, եթե մարդկությունը ցանկանում է կանխել առավել աղետալի սցենարները:

Դրանք են՝ հանածո վառելիքի փոխարինումը, մթնոլորտ արտանետումների, ինչպիսիք են մեթանը և մուրը, կրճատումը, մսի սպառման կրճատումը, էկոհամակարգի վերականգնումն ու պաշտպանությունը, ածխածինը բացառող տնտեսություն ստեղծումը և բնակչության աճի կայունացումը՝ ներդրումներ կատարելով ընտանիքի պլանավորման ծառայություններում