Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանի դեսպանին


05:30 , 7 նոյեմբեր, 2019

Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովին կանչել են Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել չճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրապետության (ԼՂՀ) ներկայացուցիչների Մոսկվա կատարած այցի պատճառով: Այս մասին հաղորդվում է Ադրբեջանի ԱԳՆ կայքում:

Խոսքը ԼՂՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի և մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի ուղևորության մասին է: Թե հատկապես երբ են նրանք այցելել Ռուսաստան, հաղորդագրության մեջ չի նշվում:

«Նման այցերը անփոփոխ սադրիչ են և ուղղված են Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»,- ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: