Մոսկվայում ոստիկանը փորձել է կուլ տալ 10,000 ռուբլի կաշառքը


01:01 , 7 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Մոսկվայում կաշառք վերցնելիս բռնված ոստիկանության մայորը փորձել է կուլ տալ 10 000 ռուբլի արժողությամբ թղթադրամները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:

«Ձերբակալության պահին մայոր, ՆԳՆ ոստիկանական բաժնի ավագ օպերլիազորը փորձել է ծամել և կուլ տալ հանցանշանները, այսինքն՝ փողերը, սակայն նրան խանգարել են սկսածն ավարտին հասցնել»,- ասել է իրավապահ մարմնի ներկայացուցիչը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ