Կիսաշրջազգեստներով սատանաները. ովքեր են եղել պատմության ամենավտանգավոր կին հանցագործները


22:45 , 6 նոյեմբեր, 2019

Հանցավոր աշխարհի գլխավոր մոնոպոլիստները, անխոս, մնում են տղամարդիկ։ Առավել ակտիվ, ի բնե ագրեսիվ ու ոչ զգացմունքային ուժեղ սեռի ներկայացուցիչները հեշտությամբ գնում են տարբեր քայլերի՝ հանուն նպատակին հասնելու։ Սակայն որոշ կանայք կարող են այս հարցում մրցել տղամարդկանց հետ։ Ահա այն կանայք, որոնք եղել են պատմության ամենավտանգավոր հանցագործների շարքում։

Սանդրա Ավիլա Բելտրան

Հայտնի լինելով որպես Խաղաղ օվկիանոսի թագուհի՝ Սանդրա Բելտրանը կարողացել է դառնալ իր ժաանակների ամենավտանգավոր թմրավաճառներից մեկը։ Աղջիկը ղեկավարում էր Սինալոյի կարտելը՝ միաժամանակ սիրավեպի մեջ լինելով կոլումբիացի Խուան Դիեգո Էսպինոզայի հետ։ Կարիերայի զարգացման գագաթնակետին Բելտրանը վերահսկում էր Կոլումբիայի և Մեքսիկայի միջև թմրանյութերի առուվաճառքի դաշտի մեծ մասը։ Նա չափազանց շքեղ կենսակերպ էր վարում և շարունակում է դա անել մինչ օրս, սակայն արդեն ճաղերի հետևից։

Փաթի Հերստ

Փաթի Հերստի պատմությունը բավականին հետաքրքիր է։ Մեդիամագնատի ժառանգորդուհին առևանգվել է Սիմբիոնիստական ազատագրական բանակի պարտիզանների կողմից։ Որոշ մեդիաաղբյուրներով ստացվել են տեսաձայնագրություններ, որոնցում երևում է, որ Փաթին հանդիսավոր կերպով համալրում է ՍԱԲ շարքերը։ Ոստիկանությունը կնոջը բռնել է բանկ թալանելու պահին. իր նոր ընկերների հետ Փաթին թափահարել է զենքը և օդ կրակել։ Կնոջը դատապարտել են յոթ տարի ազատազրկման։ Պարզվել է, որ նա մասնակցություն է ունեցել բանդայի ծիսական սպանություններին։

Ջենին Ջոնս

Մանկական բաժանմունքում բուժքրոջ աշխատանքը երբեք չի բավարարել Ջենինին։ Նա ցանկանում էր միաժամանկ հեղինակություն ու փառք, որին հիվանդանոցում հաստատապես չէր կարող արժանանալ։ Ջոնսը որոշեց խորամանկության գնալ. նա իր հսկողության տակ գտնվող երեխաներին վտանգավոր դեղամիջոցներ տվեց՝ դիգոկսին, հեպարին և սուկցինիլխոլին, որպեսզի հետագայում «փրկի նրանց կյանքը» և հայտնի դառնա։ Որոշ երեխաներ անմիջապես մահացան, մյուսներին հնարավոր եղավ փրկել։ Ոստիկանությունը չկարողացավ բուժքրոջ մեղքը հանցանքի կատարման մեջ ապացուցել, և Ջենինը երեք տարի ազատազրկման դատապարտվեց ընդամենը մեկ՝ անզգուշությամբ մահ պատճառելու համար։

Կառլա Հոմոլկա

Հոմոլկան մի քանի բռնաբարությունների և սպանությունների ակտիվ մասնակից էր։ Հանցագործությունները նա կատարում էր ամուսնու՝ Փոլ Բերնարդոյի հանցակցությամբ։ Նրանք սպանել են մի քանի դեռահաս աղջիկների և անգամ հենց իր՝ Կառլայի կրտսեր քրոջը։ Իրենց սարսափելի հանցանքներից մի քանիսը ամուսինները տեսանկարահանել են։ Ոստիկանությանը հաջողվել է երկուսին էլ բռնել, սակայն Կառլան մեղքի մեծ մասը բարդել է ամուսնու վրա, ինչը, հետագայում պարզվել է, ամբողջությամբ սուտ էր։

Դիանա Դաունս

Դիանա Դաունսին հեշտությամբ կարելի է համարել պատմության վատագույն մայրը։ Նա փորձել է սպանել իր բոլոր երեխաներին, քանի որ կողակցի հետ հարաբերություններում խնդիրներ ուներ։ Դաունսը մի քանի անգամ կրակել է դուստրերի վրա, մարմինները դրել մեքենայի մեջ և ուղևորվել դեպի հիվանդանոց։ Թեթև վնասելով սեփական ձեռքը՝ նա պլանավորել էր առևանգման փորձի մասին հորինվածք ներկայացնել։ Բժիշկներին հաջողվել է փրկել երեք երեխաներին, սակայն կրտսերը մահացել է վիրահատական սեղանի վրա։ Ավագ դուստրը ճշմարտությունը պատմել է ոստիկանությանը, և Դիանա Դաունսը ցմահ ազատազրկման է դատապարտվել։