Ալեն Սիմոնյանի աները՝ Կենտրոնի թաղապե՞տ. ո՞վ է այժմ փոխարինում Վիկտոր Մնացականյանին


18:24 , 6 նոյեմբեր, 2019

Armdaily.am-ը գրում է.

Ինչպես գիտենք, հոկտեմբերի 24-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Այս օրերին քաղաքապետ Հայկ Մարությանը գտնվում է արձակուրդում և Մնացականյանի հրաժարականի դիմումը ստորագրել է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ նոյեմբերի 1-ի ամսաթվով։

ArmDaily.am-ը քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեց արդյոք Կենտրոնի թաղապետին փոխարինո՞ղ կա։ Կարապետյանը արձագանքեց, որ Մնացականյանի տեղակալներից մեկը՝ Ձոնիկ Մարգարյանն է փոխարինում։ «Վերջին գործակարգավարական խորհրդատվության ժամանակ ինքն է ներկայացել»։

Նշենք, որ Ձոնիկ Մարգարյանը Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի հայրն է։ Նա 2018թ. նոյեմբերի 14-ին նշանակվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:

2009թ. առ այսօր «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
2011թ. առ այսօր Երևանի տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի համայնքային ծառայողների վերապատարաստման դասախոս է: