Բիլ Գեյթսը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում զիջել է իր դիրքերը


23:20 , 6 նոյեմբեր, 2019

Louis Vuitton, Moet և Hennessy հայտնի բրենդերը միավորող Ֆրանսիական LVMH կորպորացիայի նախագահ՝ 70-ամյա Առնո Բեռնարը, Forbes-ի վարկանիշային աղյուսակում առաջ է անցել Microsoft կորպորացիայի հիմնադիր, երկրորդ տեղը զբաղեցնող Բիլ Գեյթսից:

Նրա ունեցվածքը 107 միլիարդ դոլար է գնահատվում, ինչը 200 միլիոնով ավել Գեյթսի ունեցվածքից: Առնոն նաև համարվում է Եվրոպայի ամենահարուստ մարդը:

Առաջին տեղում առաջվա պես Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսն է: Նրա ունեցվածքը 112,3 միլիարդ դոլար է գնահատվում: Վարկանիշային աղյուսակում Բեզոսի դիրքերի վրա չազդեց անգամ նրա «սննկացնող» ամուսնալուծությունը կնոջ հետ: