Յուրաքանչյուր նվերից հարկավոր է հրաժարվել. Չինաստանում մարդիկ զավեշտալի և արտասովոր սովորություններ ունեն


21:00 , 6 նոյեմբեր, 2019

Շատերին է հայտնի, որ Չինաստանում գործում են ավանդույթներ ու սովորույթներ, որոնք մեզ մոտ մշակութային շոկ են առաջացնում։ Ահա թե որոնք են այդ զավեշտալի ու արտասովոր երևույթները։

Եվս մեկ գավաթ թե՞յ եք ցանկանում

Չինաստանում թեյ խմում են փոքրիկ բաժակներով կամ ամաններով, որոնք չպետք է դատարկ մնան։ Համաձայն ավանդույթի՝ հյուրերի բաժակներում պարբերաբար թեյ են լցնում, իսկ վերջիններս, որպես շնորհակալություն, ամեն անգամ մատներով հարվածում են սեղանին։

Ասում են, որ այս սովորույթի արմատները հասնում են 18-րդ դար, երբ Ցյանլուն կայսրը քողարկված շրջում էր երկրում և հաղորդակցվում քաղաքացիների հետ։ Երբ նա իր կերպարանափոխված սպասավորներին թեյ էր լցնում, վերջիններս ծնկի գալու փոխարեն երկու մատներով հարվածում էին սեղանին՝ որպես շնորհակալության և հարգանքի նշան։

Ընդունված է նվերից համառորեն հրաժարվել

Անգամ ամենացանկալի նվերը, համաձայն ինական հարգանքի կանոնների, մի քանի անգամ մերժվում է։ Սակայն նվիրողը պետք է ստիպի. առնվազն երեք մերժումից հետո նվերն անպատճառ կընդունվի։

Ինչպես նաև չի կարելի սպասել, որ նվերը միանգամից կգնահատվի, քանի որ նվիրողի դիմաց նվերը բացելն անարգանքի նշան է։ Հարկավոր է նախապես լավ մտածել, թե ում և ինչ է հարկավոր նվիրել։

Սագերը ծառայում են ոստիկանության ուժերում

Չինական ամենախոշոր շրջանում՝ Սինցզյանում, ծառայողական շների փոխարեն նախընտրում են դիմել տնային սագերի օգնությանը, որոնք ունեն հրաշալի տեսողություն, աղմկոտ են ու ագրեսիվ։ Եվ իսկապես, սագերը գողության բազմաթիվ դեպքեր են արդեն իսկ հայտնաբերել։

Չի կարելի հաճոյախոսության դիմաց շնորհակալություն հայտնել

Սա դուր չի գալիս չինացիներին, քանի որ նրանք դա դատարկաբանություն են համարում։ Շնորհակալություն հայտնելու դեպքում պետք չէ զարմանալ, եթե ստանաք նման պատասխան. «Ոչ, ոչ, սխալվեցի, ուտելիքը սարսափելի էր», «Ոչ, իմ երեխան հիմար ու տգեղ է»։ Արևելյան մշակույթում համեստությունը գովելի է, իսկ ինքնագոհությունը քննադատվում է։

Թեյավճարները կարող են որպես վիրավորանք ընդունվել

Վերջին ժամանակներում քաղաքային շատ ռեստորաններում կիրառում են գտել թեյավճարները, քանի որ փորձում են հարմարվել արևմտյան զբոսաշրջիկների սովորություններին, սակայն, այնուամենայնիվ, չինացիների համար դա ոչ թե շնորհակալություն հայտնելու եղանակ է, այլ կոպիտ անարգանք։ Բացառություն են կազմում միայն հյուրանոցների սպասավորները և գիդերը, որոնք ծառայություններ են մատուցում արևմտյան սովորույթներին համապատասխան։