«Ձայնս ինձ ի վերուստ է տրված, այն իմ ինքնության մասն է». Շակիրան հայտնել է, որ ձայնի ժամանակավոր կորուստն իր կյանքի «ամենածանր պահերից» էր


15:23 , 6 նոյեմբեր, 2019

Կոլումբացի երգչուհի Շակիրան հայտնել է, որ երկու տարի առաջ ձայնի ժամանակվոր կորուստն իր կյանքի ամենածանր պահն էր, գրում է MSN-ն:

2017 թվականին «Գրեմիի» մրցանակակիրը ստիպված էր յոթ ամսով հետաձգել իր «El Dorado World Tour» համերհային շրջագայությունը՝ աջ ձայնալարի արյունազեղման պատճառով:

«Այդ դեպքը մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա: Իմ կայնքում կա առաջ և հետո», - խոստովանել է 42-ամյա երգչուհին The Associated Press-ին տված հարցազրույցում:

«Մենք շատ բաներ կյանքում չենք արժևորում: Ձայնս ինձ ի վերուստ է տրված, այն իմ ինքնության բաղկացուցիչ մասն է», - ասել է երգչուհին և ընդգծել, - «Գալիս է մի օր, երբ կորցնում ես երիտասարդությունդ, գեղեցկությունդ, նույնիսկ ընկերներիդ, բայց երբևէ չէի մտածի, որ ձայնս նույնպես կարող եմ կորցնել»:

Շակիրայի խոսքով՝ իր կրկին երգելու հավանականությունը հստակ չէր, սակայն երգչուհու ձայնն առանց վիրահատության «հրաշքով» վերկանգնվել է, որից հետո 2018 թվականին նա կարողացել է իրականացնել իր համերգային շրջագայությունը:

Ինչպես հայտնի է ամերիկյան սուպերգավաթի ամենամասշտաբային շոու-միջոցառմանը գալիք տարի ելույթ կունենան հանրահայտ երգչուհիներ Ջենիֆեր Լոպեսը և Շակիրան: Համերգն աշխարհում խոշորագույններից մեկն է. նախորդ տարի այն դիտել է ավելի քան 98 մլն մարդ։

Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) հայտարարության մեջ ասվում է, որ երգչուհիները հանդես կգան փետրվարի 2-ին՝ Մայամիի Hard Rock մարզադաշտում:

«Չափազանց ոգևորված եմ սուպերգավաթի բեմում հանդես գալու կապակցությամբ»,-Twitter-ում գրել էր Շակիրան։ Նա այդ հնարավորությունն անվանել էր «իսկական ամերիկյան երազանք»։