«Յուրաքանչյուր տղամարդու հաջողության գաղտնիքը կինն է. անգամ Նապոլեոնն առանց կնոջ անհաջողակ հիմար կլիներ». Ջոն Լենոնի 22 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում


18:30 , 6 նոյեմբեր, 2019

Լեգենդար երգիչ Ջոն Լենոնն իր սիրո ու խաղաղության գաղափարներով ցնցել է ամբողջ աշխարհը։ Նրա մտքերն այնքան հոգեհարազատ են, որ ուղղակի չես կարող դրանք կարդալ ու չհուզվել։ Առաջարկում ենք ծանոթանալ լեգենդի 22 մտքերին։ 

1. Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ պետք է թաքնվենք մեր սիրելի մարդու հետ սիրով զբաղվելու համար, այնինչ բռնությունը բացեիբաց կարող է փողոցներում վխտալ։ 

2. Անկեղծությունը թույլ չի տա շատ ընկերներ ունենալ, բայց նրանց, ում ձեռք կբերեք, կմնան ձեր կյանքում ընդմիշտ։ 

3. Հաջողության կարող է հասնել յուրաքանչյուրը. պետք է ամեն օր կրկնել այս խոսքերը, և հաջողությունը կգա։ 

4. Յուրաքանչյուր տղամարդու հաջողության գաղտնիքը կինն է. անգամ Նապոլեոնը առանց կնոջ սովորական անհաջողակ հիմար կլիներ։ 

5. Կյանքն այն է, ինչ տեղի է ունենում քեզ հետ, երբ դու ապրելու ծրագրեր ես կազմում։ 

6. Կյանքդ հաշվիր ոչ թե ապրած տարիներով, այլ ձեռք բերած ընկերներով, իսկ երջանկությունդ՝ ոչ թե արցունքներով, այլ ժպիտներով։ 

7. Եթե ինչ-որ մեկն ասի, որ սերն ու խաղաղություն այլևս նորաձև չեն, ապա նա ուղղակի հիմար է. սերն ու խաղաղությունը նորաձև են միշտ։ 

8. Մեր հասարակությունը խելագար մարդկանց կույտ է, ովքեր վազում են խելագար նպատակների հետևից։ 

9. Կյանքն ավելի լավն է դառնում, երբ ապրում ես փակ աչքերով ու չես տեսնում, թե ինչ է կատարվում շուրջդ։ 

10. Սերը մարդկային հպարտության ամենահրաշալի տառապանքն է։ 

11. Եթե կանգնած ես անդունդի եզրին ու մտածում ես թռչել ներքև, թե ոչ, ապա ուղղակի թռի՛ր։ 

12. Մեր ոտքերի տակ դժոխք չկա. միայն երկինք կա՝ գլխավերևում։ 

13. Ժամանակը, որ ծախսվում է հաճույքների համար, այլևս չի կարող համարվել ծախսված ժամանակ։ 

14. Ցավն ու կատակը միշտ էլ իրար կողք կողքի են քայլում։

15. Միակ բանը, որ պետք է մարդուն, սերն է. հենց սերն է մարդուն դարձնում մարդ։ 

16. Ինչ էլ որ մենք ասենք, այն երբեք չի համապատասխանի նրան, ինչ մենք ցանկացել ենք ասել։ 

17. Անիմաստ է փորձել ատել նրան, ում սիրում ես, եթե նրան իրոք ես սիրում։ 

18. Հետաքրքիր է, որ երբ քո վրա սկսում են հող լցնել, ամբողջ աշխարհը հասկանում է, որ սիրում է քեզ։ 

19. Երազները միշտ էլ վերջանում են. պետք է ուղղակի գործել։ 

20. Տվե՛ք աշխարհին հնարավորություն՝ ապացուցելու, որ ինքն այնքան էլ վատը չէ։ 

21. Իրականությունը շատ բան թողնում է երևակայությանը։ 

22. Սարսափելի է, որ մարդուն այնքան ժամանակ չեն բացատրում, թե ինչ է սեքսը, որ նա սկսում է դրա մասին իմանալ ուրիշների պատերից։