ՔՊ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է, պահանջը՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը մասնակցած ավագանու անդամի հրաժարականը


12:18 , 6 նոյեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնությունն այս պահին բողոքի ակցիա է իրականացնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի դիմաց՝ պահանջելով դադարեցնել  «Իմ քայլը» խմբակցության ավագանու քարտուղար Հասմիկ Խաչունցի լիազորությունները:

Հիշեցնենք՝  Հասմիկ Խաչունցը մասնակցել էր նոյեմբերի երկուսին Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ կազմակերպված «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը, որը որոշ քաղաքացիներ որակում են որպես սատանիստական ներկայացում:

«Հասմիկ Խաչունցը այլասերում է ներմուծում ավագանու ինստիտուտ: Մենք չենք ուզում ավագանու անդամ ունենալ մի անձի, որը կարող է օրը ցերեկով գլխապտույտ ցնորքների մեջ ընկնել, վայրահաչել կամ կլանչել: Մենք մերժում ենք Երևանի ավագանու այլասերումը», - հայտարարեց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: