Դասադուլ ԵՊՀ-ում՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարության օրինագծի


11:16 , 6 նոյեմբեր, 2019

Armlur.am-ը գրում է.

Այս պահին ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում ակցիա է ընթանում ընդդեմ հայոց լեզվի, պատմության և գրականության առարկաների պարտադիր ուսուցումը բուհական ծրագրերից հանելու նախագծի:

Դիլբարյանի խոսքերով, հայերենի հանդեպ՝ որպես սահմանադրությամբ պետական լեզվի, պատշաճ վերաբերմունք պետք է լինի, պետք է տարանջատվի հայերենի դպրոցական գիտելիքները և բուհական գիտելիքների մակարդակը. «Երբ մենք չափելի դարձնենք հայերենի իմացության մակարդակը, գուցե 20 տարի հետո մտածենք հայոց լեզվի ոչ պարտադիր ուսուցման մասին: Պետք է հստակ նշվի դպրոցական և բուհական չափանիշերը: Մենք Հեղափոխությունից հետո հանգստացանք, բայց մենք մեծ խնդիրներ ունենք»: Լրագրողներից մեկի հարցին, թե որտեղ է Բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, Նարինե Դիլբարյանը հայտնեց, որ ծանոթ է նրա դիրքորոշմանը, սակայն չի կարող ասել, թե որտեղ է նա այս պահին: Նա անբավարար գնահատեց դպրոցներում հայերենի դասավանդումը:

Դիլբարյանը հայտնեց, որ ամբողջ գիտական խորհուրդը բացասական եզրակացություն են տվել նախագծին. «Ամբիոնը նաև բաց նամակ է ուղարկել նախարարին, վարչապետին, նախագահին, ԱԺ նախագահին»: