Հայկը Վիկտորին նկատողություն է տվել, Վիկտորն էլ` դիմում


10:59 , 6 նոյեմբեր, 2019
Պարզվում է, որ Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նրանից հետո, երբ քաղաքապետ Հայկը նրան նկատողություն է տվել աղբամանների փոխարինման աշխատանքները պատշաճ չկազմակերպելու համար: Սրանում տարօրինակ ոչ մի բան չէր լինի, եթե տեղեկությունը չհրապարակվեր լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան: Գաղտնիք չէ, որ քաղաքապետարանի և անձամբ Հայկ Մարությանի աշխատանքի թափանցիկությունը դրսևորվում է շոուի տեսքով, այնպես որ, զարմանալ պետք չէ: