2019 թվականի առաջին տասը ամիսների արդյունքներով տնտեսվարողներին վերադարձված ԱԱՀ-ն կազմել է 117 միլիարդ դրամ


10:06 , 6 նոյեմբեր, 2019

2019 թվականի առաջին տասը ամիսների արդյունքներով տնտեսվարողներին վերադարձված ԱԱՀ-ն կազմել է 117 միլիարդ դրամ:

2018 թվականի տասը ամիսներին այս թիվը եղել է 97 միլիարդ:

2017-ի տասը ամիսներին՝ 54 միլիարդ:

Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում այս թիվն ավելի քան կրկնապատկել ենք՝ շուրջ 245 միլիոն դոլար շրջանառու միջոց վերադարձնելով տնտեսությանը: