Ամեն ինչ համբույրի մասին. Համբուրվելիս հարթվում են դեմքի կնճիռները


22:14 , 4 հուլիս, 2013

Aysor.am-ը գրում է.

Բազմաթիվ փաստեր են հայտնբերվել համբույրի վերաբերյալ հետազոտությունների արդյունքում, սակայն քչերը գիտեն, որ համբույրի ժամանակ մարդիկ մեկը մյուսին  փոխանցում են  278 տարբեր բակտերիաներ: Բացահայտումն արվել է դեռևս 50-ական թվականներին անգլիացի գիտնականների կողմից: 

Հետաքրքրական է նաև այն փաստը, որ համբույրի ժամանակ մարդու օրգանիզմում արտադրվում է մի նյութ, որն իր թմրեցնող ազդեցությամբ 200 անգամ ավելի ուժեղ է քան մորֆին: Այդ նյութը ստիպում է, որ մարդիկ իրենց երջանիկ զգան, առաջանում է հարմարավետության և պաշտպանված լինելու զգացողություն:

Համբույրի ժամանակ ակտիվանում են  դիմամկաններից 39-ը: Այդ մկանների գործունեությունը իդեալական միջոց է կնճիռների դեմ պայքարում: 

Մոտ 5 գանգուղեղային նյարդեր ազդում են գլխուղեղի գործունեության վրա, որոնք ինֆորմացիա են ստանում շրթունքներից, լեզվից, այտերից ու քթից ջերմաստիճանի, համի, հոտի, զուգընկերոջ շարժումների մասին:

Ֆիզիոլոգները ուսումնասիրել են 2 հորմոնների գործունեությունը՝ օքսիտոցինի ու կորտիզոլի: Հակառակ իրենց ենթադրությունների, համբուրվելու ընթացքում օքսիտոցինի բալանսը ավելի շատ բարձրացել է տղաների մոտ, իսկ աղջիների մոտ զգալի փոփոխությունների չի նկատվել: Նույն փորձը կատարել են ավելի ռոմանտիկ միջավայրում. Այս դեպքում օքսիտոցինի քանակն ավելի շատ բարձրացել է աղջիկների մոտ: Համբույրը բարձրացնում է արյան ճնշումը, սրտի բաբախումները հաճախակի են դառնում: Համբույրի ժամանակ անձը ինֆորմացիա է ստանում զուգընկերոջ իմունային համակարգի, նրա ժառանգակունթյան, ինչպես նա՝ այն մասին, թե արդյոք նա պատրա՞ստ է լուրջ հարաբերությունների: