40-ն անց 5 հայտնի կանայք, ովքեր երբեք պլաստիկ վիրահատությունների չեն դիմել


02:09 , 6 նոյեմբեր, 2019

Այսօր դժվար է ինչ-որ մեկին զարմացնել հայտնի մարդկանց կատարած պլաստիկ վիրահատությունների մասին լուրերով։ Շատ հայտնի կանայք պատրաստ են արտաքինի ցանկացած փոփոխության, միայն թե «խաբեն» ծերությանը։ Սակայն ոչ բոլորն են կողմնակից այսպիսի ծայրահեղ միջոցների։

Մարիոն Կոտիար, 44 տարեկան

Ֆրանսիացի դերասանուհին հայտարարել է, որ հիացած չէ պլաստիկ վիրահատության գաղափարով, քանի որ դրա պատճառով կանայք կորցնում են իրենց անհատականությունը։ Ըստ Մարիոնի՝ ամենակարևոր փոփոխությունները, որոնք գալիս են ծերության հետ, կապված են ոչ թե արտաքինի, այլ ֆիզիկական ակտիվության հետ։ Նա ավելի շատ մտահոգվում է երկար տարիներ ֆիզիկական ակտիվությունը պահպանելու հարցով։

Օդրի Տոտու, 43 տարեկան

«Ամելի» և «Կոկո Շանել» ֆիլմերի գլխավոր դերակատարը պնդում է, որ երջանիկ կլինի, եթե գեղեցիկ ծերանա։ Օդրին կարծում է, որ սեփական գեղեցկությունը հնարավոր է զգալ այն ժամանակ, երբ կհամակերպվեք սեփական թերությունների հետ։ Դերասանուհին կոսմետիկ միջոցներ շատ չափավոր է օգտագործում և ժամանակի մեծ մասը հատկացնում է ընթերցանությանը։

Եվա Լոնգորիա, 44 տարեկան

«Հուսահատ տնտեսուհիների» աստղը չի քննադատում այն մարդկանց, ովքեր պլաստիկ վիրահատության են դիմում։ Սակայն ինքը՝ դերասանուհին, հայտարարել է, որ երբեք չի դիմի այդ քայլին։ Իր հարցազրույցներից մեկում նա ասել է. «Ես սարսափում եմ ասեղներից։ Տեսել եմ վիրահատության հետ կապված այդ շոուները, քիչ էր մնում՝ կորցնեի գիտակցությունս։ Ոչ, շնորհակալություն։ Կսահմանափակվեմ օմլետներով, ֆիզիկական վարժություններով և քսուկներով»։

Քեյթ Ուինսլեթ, 44 տարեկան

«Տիտանիկի» աստղը կտրականապես դեմ է ձևափոխություններին։ The Telegraph-ին տված հարցազրույցներից մեկում նա նշել է, որ այն դեմ է իր բարոյական սկզբունքներին։ Քեյթը նշել է նաև, որ պլաստիկան «սառեցնում» է դեմքի արտահայտությունը, ինչն անթույլատրելի է նկարահանումների համար։

Հայդի Քլում, 46 տարեկան

Գերմանացի մոդելից կարելի է սովորել, թե ինչպես է պետք սիրել սեփական մարմինը։ Նորաձևության ոլորտում անհետացող տեսակ են այն մոդելները, ովքեր չեն դիմում պլաստիկ միջամտությունների։ Հայդին այս փաստին հումորով է արձագանքում. «Ինձ պլաստիկ վիրահատություններ հարկավոր չեն։ Թող ես մնամ վերջին դինոզավրը, ով ճակատին կնճիռներ կունենա»։