Վտանգավոր ձկնորսություն Վենեսուելայում. տեղի բնակիչները սովամահ չլինելու համար ստիպված ձկնորսություն են անում նավթային լճում (Photo)


07:09 , 6 նոյեմբեր, 2019

Վենեսուելայում գտնվող Մարակայբո լիճը, որը նախկինում նավթահոր է եղել, ներկայումս իրենից սարսափելի տեսարան է ներկայացնում։ Եվ նավթով հագեցած այդ ջրամբարում այսօր տեղի բնակիչները ձկնորսություն են անում։ Մինչ որսը ԱՄՆ տեղափոխելը ձկնորսները ձկների վրայից մաքրում են նավթամթերքը։ Վերջում էլ իրենք լվացվում են բենզինով։

Այսպիսի ձկնորսությունը նման է սարսափելի երազի, սակայն տեղացիներն այլ տարբերակ չունեն. եթե նրանք չօգտվեն այդ լճի «բարիքներից», ապա նրանց ընտանիքները սովամահ կլինեն։