20 Rolls Royce ավտոմեքենա՝ 15 կանանց համար. աֆրիկյան չքավոր երկրի միապետի շքեղ գնումները (Photo)


03:08 , 6 նոյեմբեր, 2019

Աղքատ աֆրիկյան երկրի՝ Սվազիլենդի արքան՝ Մսվաթի 3-րդն իր 15 կանանց համար գնել է 19 Rolls Royce ավտոմեքենա և հատուկ պատվերով պատրաստված Rolls Royce Cullinan ամենագնաց իր համար։ Այդ թագավորությունում, որտեղ ապրում է 1.3 միլիոն մարդ, բնակչության 2/3-ը ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, իսկ յուրաքանչյուր 4-ը վարակված է ՄԻԱՎ-ով։