Լոնդոնի Նոթինգ Հիլ շրջանում հայտնաբերվել է փողոցային նկարիչ Բենքսիի խճանկարը, հաղորդում է Reuters-ը։
Նախնական տվյալներով՝ պատկերը շուրջ 10 տարեկան է, բայց այդ ամբողջ ընթացքում այն ի հայտ չի եկել։
Բնակարանաշինական ընկերությունում հայտարարել են, որ գտածոն նպաստել է շրջանում բնակարանների գների բարձրացմանը, քանի որ մարմնավորում է լոնդոնյան ոգին։
Խճանկարը որոշել են ծածկել ապակիով և լուսավորություն տեղադրել։