20:00 , 5 նոյեմբեր, 2019Լոնդոնի Նոթինգ Հիլ շրջանում հայտնաբերվել է փողոցային նկարիչ Բենքսիի խճանկարը, հաղորդում է Reuters-ը։
Նախնական տվյալներով՝ պատկերը շուրջ 10 տարեկան է, բայց այդ ամբողջ ընթացքում այն ի հայտ չի եկել։

Բնակարանաշինական ընկերությունում հայտարարել են, որ գտածոն նպաստել է շրջանում բնակարանների գների բարձրացմանը, քանի որ մարմնավորում է լոնդոնյան ոգին։
Խճանկարը որոշել են ծածկել ապակիով և լուսավորություն տեղադրել։