Անջելինա Ջոլիին «Հավերժների» նկարահանման վայրից տարհանել են ականի մասին հաղորդման պատճառով


19:00 , 5 նոյեմբեր, 2019

Անջելինա Ջոլիին և «Գահերի խաղի» աստղ Ռիչարդ Մեդենին տարհանել են Կանարյան կղզիներում «Հավերժները» ֆիլմի նկարահանումների վայրից՝ գտնված չպայթած ականի պատճառով, հաղորդում է The Sun-ը:

«Հայտնի չէ, թե ինչ կարող էր տեղի ունենալ, եթե արկը չհայտնաբերեին: Բարեբախտաբար, բոլորին ժամանակին տեղափոխել են անվտանգ վայր, իսկ փորձագետները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ»,- պատմել է պարբերականի աղբյուրը:

Ականը դրվել էր, ամենայն հավանականությամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: «Հավերժներում» նաև նարահանվում են Սալմա Հայեկը և Քիթ Հարինգթոնը: Պլանավորված է, որ կինոնկարն էկրան կբարձրանա 2020-ի նոյեմբերին, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»: