Աղջիկներին և կանանց տանջող հարցերից մեկը՝ ինչպե՞ս անել, որ լինես գեղեցիկ և նորաձև: Մարզերից եկած բոլոր աղջիկները փորձում են ոտք մեկնել քաղաքում ապրող աղջիկների հետ: Դա էլ սկսում է նախանձ առաջացնել նրանց մեջ: Շատ հաճախ այդ անիմաստ նպատակն այնքան է խորանում, որ մարդիկ կորցում են իրենց ինքնությունը:
Գոյություն ունեն մի քանի, ինչպես երևում է քիչ, բայց էականորեն մեծ նշաններ, որոնք մարդկանց թույլ են տալիս տարբերել գեղջուկին: Եթե չեք ցանկանում լինել դրանցից մեկը, ուրեմն՝ մի՛ արեք հետևյալը.
Այլ տեղերից քաղաք տեղափոխված աղջիկներին, չգիտես ինչու, թվում է, թե թանկարժեք իրերը չափազանց նորաձև են, սակայն բոլորն էլ գիտեն, որ իրերի թանկ լինելը չի նշանակում, թե դրանք նորաձև են:
Նայելով աղջիկների՝ սոցիալական կայքերում հրապարակած լուսանկարներին՝ երևում է, որ փորձում են կրկնօրինակել: Նրանք չեն մտածում՝ կսազի դա իրենց, թե ոչ:
Շրջանի աղջիկները վստահ են, որ եթե հագուստը բրենդային է, ապա այն հաստատ նորաձև է: Ուղղակի այդպես հագնվելով՝ նրանք իրենց ծիծաղի առարկա են դարձնում: