Տեն Հագը բացառել է Բավարիան գլխավորելու տարբերակը


16:27 , 5 նոյեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

Ամստերդամի «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հերքել է Մյունխենի «Բավարիան» գլխավորելու հավանականության մասին տեղեկությունները: Այս մասին հաղորդում է FOX Sports-ը:

Մասնագետն այս մասին հայտնել է ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրում «Չելսիի» հետ կայանալիք խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Բավարիան» Տեն Հագի վերաբերյալ հարցում է արել: Հիշեցնենք՝ հոլանադացի մասնագետն արդեն աշխատել է «Բավարիայի» համակարգում՝ 2013-2015 թվականներին գլխավորելով պահեստային թիմը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացավ Նիկո Կովաչը: