Նեյմարը հարվածել էր երկրպագուին. Դատարանը որոշում է կայացրել


13:15 , 5 նոյեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը Ֆրանսիայի Գավաթի եզրափակչում կրած պարտությունից հետո հարվածել էր մրցակցի երկրպագուին:

AFP-ի տեղեկություններով՝ 27-ամյա ֆուտբոլիստը սահմանափակվել է օրենքի պահպանման մասին հիշեցմամբ, որը նրան ուղարկել է դատախազությունը փոստով: Այլ պատժամիջոցներ չեն լինի։ Միջադեպից հետո Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան 3 խաղով որակազրկել է Նեյմարին։

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 28-ին: ՊՍԺ-ն 11-մետրանոցներով պարտվել է «Ռենին» Ֆրանսիայի Գավաթի եզրափակչում: Բրազիլացին հարվածել է երկրպագուին այն բանի համար, որ վերջինս նկարահանել է նրան: