00:47 , 5 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայում ամփոփել են «Տարվա լավագույն մառան» մրցույթի արդյունքները: Հաղթանակը բաժին է ընկել էկոլոգիապես մաքուր նյութերից պատրաստված շինությանը, որը գտնվում է Ուելսում՝ ծովի մակերևույթից 228 մետր բարձրության վրա, հաղորդում է Metro-ը:
Տանիքով տնակը պատրաստել է Ալեքս Հոլանդը հին նավակից:
Հաղթող մառանի շինարարը ստացել է 1000 ֆունտ սթեռլինգ:
Մառանում Հոլանդը տեղադրել է գազօջախ, ակուստիկ համակարգ ու այլ օգտակար իրեր: Շինությունն իր էներգիան ստանում է արևային մարտկոցներից:
2013թ. «Տարվա լավագույն մառան»-ի կոչման համար պայքարում էր մոտ 2 հազար մառան: