Ի պատասխան Գոռ Սուջյանի հայտարարության՝ ԿԳՍՄ նախարարությունը հրապարակել է երգչի ստորագրությամբ արձանագրության լուսանկարը


11:15 , 5 նոյեմբեր, 2019

Երգիչ Գոռ Սուջյանը գրառում է կատարել, որում նշում է, թե ԿԳՍՄ նախարարը իբր «թյուր ինֆորմացիա» է հայտնել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը իր հավանություն տալու վերաբերյալ:

Բացի նրանից, որ գոյություն ունի Գոռ Սուջյանի ստորագրությամբ արձանագրությունը, որը հրապարակում ենք, հարկ ենք համարում ընդգծել, որ նախարարը իր խոսքում նշել է ոչ թե հավանությունների մասին, քանի որ քննարկումը փակ է եղել, այլ, լրագրողների հարցին ի պատասխան, հրապարակել է հանձնաժողովի անդամների ցանկը։

Ուշագրավ է նաև այն, որ երգիչն իր տեքստում, ըստ էության, նշել է ճիշտ այն, ինչը գրված է եղել նախարարության պարզաբանման մեջ. նախարարությանը ներկայացված ծրագիրը հայ բանաստեղծների ժամանակակից ընթերցանության բեմադրումն է եղել։