Հուլիսի 5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ


21:33 , 4 հուլիս, 2013

Hetq.am-ը գրում է.

Հանրապետության տարածքում հուլիսի 5-ին շրջանների զգալի մասում, 6-9-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում հուլիսի 5-ի գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին հնարավոր է  կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

Հուլիսի 6-9-ին տեղումների հավանականությունը փոքր է:

Երևանի հուլիսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ