Գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա հին եգիպտական կատու-մումիայի ներսում. շոկային բացահայտում, որին ոչ ոք չէր սպասում (Photo)


15:30 , 5 նոյեմբեր, 2019

Ֆրանսիայի ազգային հնէաբանական հետազոտության կենտրոնի մասնագետներն ու գիտնականները որոշեցին մանրամասնորեն ուսումնասիրել հին եգիպտական կատու-մումիայի, որի ներսում հայտնաբերեցին այն, ինչին ոչ ոք չէր սպասում։ 

Նախ՝ ուսումնասիրությունն անցավ չափազանց դժվար պայմաններում ու անցավ մի քանի փուլերի միջով։ Հետազոտության մասնակիցները ստիպված էին հասկանալ, թե ինչ կա մումիայի ներսում առանց այն բացելու կամ վնասելու։ Դրա համար մումիան առաջին քայլով անցավ ռենտգենյան հետազոտություն, հետո ստացված արդյունքը մոդելավորվեց 3D անիմացիայի միջոցով, որի արդյունքում էլ ստեղծվեց 3D մոդել, որը անսպասելի բացահայտում արեց. մեկ կատու-մումիայի մեջ պահված էր մի քանի կատուների կմախք՝ 3 պոչ, 5 թաթ ու մի քանի վիզ ու ողնաշար։ Գլուխն իսպառ բացակայում էր, դրա փոխարեն դրված էր ինչ-որ անհասկանալի կտոր։ 

Կատուն շուրջ 2.500 տարեկան է։ Գիտնականներն այսպիսի բացահայտումը համարեցին շոկային ու զարմանալի, բայց նրանք նշեցին, որ սա չի նշանակում, թե բոլոր մումիա-կատուներում պետք է թաքնված լինի մի քանի կատվի կմախք։ Նշվում էր, որ կան կատուներ, որոնցում ընդամենը մեկ կմախք կա, իսկ կան այնպիսիք, որոնցում առհասարակ կմախքը բացակայում է։

Պետք է նշենք, որ Տեոֆան Նիկոլասի խոսքերով, ով գլխավորել է այս հետազոտությունն ու համարվում է հայտնի հնէաբան, Հին Եգիպտոսում կատուներին տրվել է չափազանց մեծ նշանակություն։ Նրանք համարվել են սուրբ արարածներ, ու նրանց պատշաճ կերպով հուղարկավորելը եղել է չափազանց կարևոր եգիպտացիների համար։ Ակնհայտ է, որ մի քանի կատու մեկ մումիայում տեղավորելը ոչ այլ ինչ է եղել, քան պարզապես հարգանքի տուրքի մատուցում այդ «սուրբ» կենդանիներին։ 

Կատուները գտնվում են Ռենայի թանգարանում և այսօր արդեն հատուկ ակնոցների միջոցով այցելուներն իրենք իրենց աչքերով կարող են տեսնել, թե ինչ են թաքցնում հին մումիաները։ Այս հնարավորությունն ընձեռվել է, որպեսզի այցելուները կարողանան համոզվել հետազոտական կենտրոնի խոսքերի ճշմարտացիության մեջ։