384,912 տարի բանտում. ովքեր և ինչի համար են դատապարտվել պատմության մեջ ամենախոշոր ազատազրկումներին


21:00 , 5 նոյեմբեր, 2019

Հաճախ առանձնապես ծանր հանցագործությունների համար ազատազրկման դատապարտված անձինք դուրս են գալիս քրեակատարողական հիմնարկներից և շարունակում իրենց հանցավոր գործունեությունը, ինչքան էլ որ ազատազրկման տարիների թիվը մեծ եղած լինի:

Երբ խոսքը վերաբերում է առանձնապես ծանր հանցագործներին, ակամա հիշում ենք ամերիկյան արդարադատության մասին, որտեղ գործում է ոչ թե առավելագույն պատժի նշանակման կանոնը, այլ հանցագործի՝ բոլոր հանցագործությունների ամբողջության, համակցության գնահատման կանոնը:

Այսպես՝ Ամերիկայում ոմն Ջոն Գեյսին 1972-1978 թթ. բազմաթիվ սպանություններ և բռնաբարություններ է կատարել: Նրա զոհն է դարձել 33 մարդ, այդ թվում՝ նաև երեխաներ, քանի որ հանցագործը ելույթ էր ունենում մանկական միջոցառումների ժամանակ: 1980 թ. մոլագարին պատիժ նշանակվեց՝ 12 մահապատիժ և 21 ցմահ ազատազրկում: 1994 թ. նրան մարդասիրական եղանակով՝ ներարկման միջոցով մահապատժի ենթարկեցին: Սթիվեն Քինգի «Նա» գրքի գլխավոր հերոսի նախատիպը հենց Գեյսին է եղել:

Դադլի Վեյն Կիզերին կնոջ սպանության համար դատապարտել են «ընդամենը» 10,000 տարի ազատազրկման: Կնոջից հետո նա նաև սպանել էր զոքանչին և մի ուսանողի, որոնց համար էլ 2 ցմահ ազատազրկման է արժանացել:

Ֆլորիդայում մոլագար Բոբի Ջո Լոնգին դատապարտել են 28 ցմահ ազատազրկման: Իր արյունալի «կարիերայի» ընթացքում նա բռնաբարել է 50 կնոջ և կեսին սպանել: Նման պատիժ նշանակելուն չխանգարեց անգամ Լոնգի ի ծնե ունեցած ծանր հիվանդությունը. նա ծնվել էր ավելորդ X քրոմոսոմով, որը ազդեցություն ուներ ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան առողջության վրա: Հենց հիվանդությունն էլ պատճառ էր հանդիսացել նրա հանցավոր արարքների:

Կալիֆոռնիայում ֆերմեր Խուան Կորոնան մեկ տարվա ընթացքում սպանել է 25 գաղթյալի, որոնք աշխատում էին իր մոտ: Յուրաքանչյուր սպանության համար դաժան մարդասպանը դատապարտվել է ցմահ ազատազրկման, ընդհանուր առմամբ՝ 25 անգամ:

Երբ խոսքը գնում է 384,912 տարի ազատազրկման մասին, հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Եվ այս պատիժը նշանակվել է ոչ թե սպանության կամ բռնաբարության համար, այլ 42,768 նամակ ոչնչացնելու: Դեպքը տեղի է ունեցել Պալմա-դե-Մայորկայում, որտեղ փաստաթղթերի դիտավորյալ ոչնչացման համար մինչև 9 տարի ազատազրկում է նախատեսված: 1972 թ. փոստատար-հանցագործն իր յուրաքանչյուր ոչնչացրած նամակի համար 9 տարի ազատազրկում ստացավ, ընդհանուր հաշվարկով՝ 384,912 տարի:

Նմանատիպ բախտ է վիճակվել նաև Թաիլանդից մի կնոջ՝ Չամա Տհիպյասոյին, ով դատապարտվել է 141,078 տարվա ազատազրկման: Կինն առանձնապես խոշոր չափերով խարդախություններ էր կատարել:

Ամենաերկարը «ստիպված պետք է լիներ նստել» Պոլ Գոյդելը, ով աշխատում էր նյույորքյան հյուրանոցներից մեկում: 17 տարեկանում նրան մեղավոր ճանաչեցին սպանություն գործելու մեջ: Պոլը ոչ միայն հասցրեց 69 տարի անցկացնել ճաղերի հետևում, այլ նաև դուրս գալ այնտեղից: Իսկ ահա ամենածեր բանտարկյալը եղել է Բիլ Ուոլեսը, ով հոգեբուժարանում իր պատիժը կրել է 63 տարի և մահացել այնտեղ 108 տարեկան հասակում:

Համեմատաբար թեթև պատժի է արժանացել Փիթսբուրգից մի տղամարդ՝ Քիթ Օ՛Վուդ անունով: Նա իր զոհերին չէր սպասում մութ անկյուններում, այլ անմիջապես գնում էր նրանց տների մոտ և սպանության սպառնալիքով բռնաբարում: Նրան դատապարտել են 160 տարի ազատազրկման: