Իլոն Մասկի ունեցվածքը ավելացել է 2 միլիարդ դոլարով


00:32 , 5 նոյեմբեր, 2019

Hraparak.am-ը գրում է․

SpaceX եւ Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի ունեցվածքը աճել է երկու միլիարդ դոլարով եւ կազմել է 22,9 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է «Ֆորբս» հանդեսը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Tesla-ն ներկայացրել է իր եկամուտների այս տարվա երրորդ եռամսյակի հաշվետվությունը, երբ ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը աճեց 42 ցենտով, հասնելով 1,86 դոլարի։