Ալլա Պուգաչովան խոստացել է վերադառնալ բեմ 80 տարեկանում


23:52 , 4 նոյեմբեր, 2019

Hraparak.am-ը գրում է․

Ալլա Պուգաչովան հայտարարել է, որ մտադիր է շարունակել ելույթ ունենալ, երբ կլրանա նրա ութսունամյակը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ «Դուք բոլորդ գիտեք, թե որքան եմ ես սիրում Բելառուսը։ Դա իմ արյան մեջ է։ Իմ նախնիները հուղարկավորված են այստեղ։ Այստեղից են հայրս ու պապս։ Ես այս ամբողջը զգում եմ սրտով։ Հիմա սպասեք։ Հիմա եթե ելույթ ունենամ, ապա միայն ութսուն տարեկանում"»-ասել է յոթանասունամյա երգչուհին «Մինսկ-արենայում»։