Կասիլյասը կաթվածից հետո առաջին մարզումն է անցկացրել խոտածածկին


00:47 , 5 նոյեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասն առաջին մարզումն է անցկացրել խոտածածկին սրտի կաթվածից հետո: Ըստ AS-ի տեղեկությունների՝ Կասիլյասը մոտ 20-25 րոպե անհատական մարզում է անցկացրել: Այս պահին իսպանացին դեռ չի կարող մարզվել ընդհանուր խմբում:

Հիշեցնենք՝ այս տարվա գարնանը Կասիլյասը սրտի կաթված էր ստացել մարզման ժամանակ: Նա տեղափոխվել էր քաղաքային հիվանդանոցներից մեկը, ինչից հետո վիրահատության էր ենթարկվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ