Թուրքիայում ոչնչացրել են ամենափնտրվող ահաբեկչին


19:01 , 4 նոյեմբեր, 2019

Թուրքական բանակը և Իրաքի ազգային հետախուզական կազմակերպությունը իրականացրել են գործողություններ՝ Թուրքիայում ամենափնտրվող ահաբեկչին չեզոքացնելու համար: Այս մասին հայտնել է Anadolu-ն:

Ըստ լրատվամիջոցի՝ Մյուսլուհա Իկեն, որը պատկանում է Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը, գտնվել է Հյուսիսային Իրաքի Մետինի շրջանում:

Հաղորդվում է նաև, որ Իկեն այդ կազմակերպությանը միացել է 90-ականներին և բազմաթիվ ահաբեկչական հարձակումների նախաձեռնող էր, այդ թվում՝ Թուրքիայի Շեմդինլի և Չուքուրքա շրջաններում: