«Օդնոկլասնիկի»-ն գործարկել է անգլալեզու տարբերակը


21:58 , 4 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

«Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը այսօր գործարկել է կայքի անգլալեզու տարբերակը: Այս մասին Lenta.ru-ին հայտնել է սոցցանցի մամլո քարտուղար Մարիա Լապուկը: 

Լապուկի խոսքով՝ ավելի վաղ «Օդնոկլասնիկի»-ն անգլերեն էր դարձրել կայքի բջջային վարկածը, իսկ հուլիսի 4-ից՝ բրաուզերայինը: 

Ինչպես հայտարարել է ցանցի ղեկավար Իլյա Շիրոկովը, ամեն օր կայք է այցելում ավելի քան 3 մլն արտասահմանցի, ինչը կազմում է կայքի ընդհանուր լսարանի 7.6 տոկոսը:

Շիրոկովի խոսքով՝ անգլալեզու վարկածը օգտակար կլինի շատ ապրանքանիշների համար, որոնք խմբեր ունեն «Օդնոկլասնիկի»-ում: 

Կայքը գործարկվել է 2006թ.: 

Այսօրվա դրությամբ կայքը ամենաայցելվողներից է. ամենօրյա լսարանը կազմում է մոտ 34 մլն օգտատեր: