Դատախազությունը ֆիքսել է Արարատ Միրզոյանի՝ առանց փոխվարչապետի պաշտոնից ազատվելու ԱԺ պատգամավորի մանդատ ստանալու և ԱԺ նախագահ ընտրվելու մասին հրապարակումը. Գոռ Աբրահամյան


17:44 , 4 նոյեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Հրապարակումը ֆիքսել ենք. գլխավոր դատախազի խորհրդականը՝ Արարատ Միրզոյանի՝ առանց փոխվարչապետի պաշտոնից ազատվելու ԱԺ պատգամավորի մանդատ ստանալու և ԱԺ նախագահ ընտրվելու մասին:

Մենք հրապարակումը տեսել ենք, դրանով պայմանավորված հետագա ընթացքների մասին կտեղեկացնենք: Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք դատախազությունը որպես հանցագործության մասին հաղորդում ընդունել է «Փաստինֆո»-ի հրապարակումը, ըստ որի` Արարատ Միրզոյանին փոխվարչապետի պաշտոնից ազատելու հրամանագիր չի եղել, և նա ԱԺ պատգամավորի մանդատ է ստացել, ընտրվել ԱԺ նախագահ՝ լինելով ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ