Մուրացկանի տանը նրա մահից հետո միլիոն դոլարից ավել գումար են հայտնաբերել. ինչպե՞ս է նրան հաջողվել նման կարողություն դիզել


20:30 , 4 նոյեմբեր, 2019

Ինչո՞ւ անդադար գումար խնայել՝ ողջ կյանքն աղքատության մեջ անցկացնելով։ Այս մասին մենք հաստատապես չենք կարող հարցնել այն մարդկանց, որոնք տարիներ շարունակ խնայել են և անսպասելի մահացել՝ այդպես էլ չկարողանալով օգտագործել իրենց կապիտալը։

Դեգերմանը ենթարկվող և մեծ ունակություններով երեխա էր։ Նա գերազանց սովորում էր դպրոցում, օրինակ էր ծառայում մյուս երեխաների համար, իսկ ուսուցիչները նրան պայծառ ապագա էին կանխատեսում։

Սակայն ինչ-ինչ անհայտ պատճառներով Դեգերմանի ապագան ամենևին էլ պայծառ չստացվեց։ Ավելին, որքան նա մեծանում էր, այնքան անկում է ապրում։ Բանը հասավ նրան, որ նա սկսեց ապրել, քնել, թափառել որտեղ պատահի, և սնվել մյուսների ուտելիքների մնացորդներով։

Դեգերմանը, սակայն, ուներ բնակարան, որը վերածել էր աղբարկղի։ Այնտեղից սարսափելի հոտ էր գալիս, և մի օր այդ հոտն այնքան անտանելի դարձավ, որ հարևանները ահազանգեցին սոցիալական ծառայություններին։ Աղբի, սննդի մնացորդների կույտի տակից հայտնաբերեցին ոչ միայն մահացած տանտիրոջը, այլ 430 հատ ոսկյա ձուլակտոր, որոնց ընդհանուր արժեքը կազմում էր 1,5 միլիոն դոլար։

Հանգուցյալը հասցրել էր ժառանգություն թողնել զարմիկին, որը հազվադեպ այցելում էր նրան։ Տղամարդն այլ հարազատ, կարծես թե, չուներ... Այսպես էին կարծում բոլորը, մինչև որ բարձրաձայն ընթերցվեց կտակը։ Ծանոթանալով կտակի բովանդակությանը՝ հայտնվեցին տասնյակ բարեկամներ, որոնք դատարանի միջոցով հայտնեցին իրենց ժառանգության իրավունքի մասին։ Դատարանում համաձայնեցին ամեն ինչ համերաշխությամբ բաժանել իրար միջև, սակայն թե ում և ինչ է բաժին հասել, անհայտ է։

Որտեղի՞ց է մուրացկանն այդքան կարողություն դիզել, որը չէր կարող անել անգամ աշխատող մարդը։ Պարզվում է՝ Դեգերմանը, չնայած որ ալկոհոլամոլ էր ու թմրամոլ, այնուամենայնիվ, պարբերաբար մամուլի տեսություն էր ընթերցում և հետևում ամենահարուստ ընկերությունների գործունեություններին։

30 տարվա ընթացքում մուրացկանը շշեր ու տարաներ է հանձնել և ստացած գումարը ներդրել ամենահաջողակ շվեդական ընկերություններում։ Ստացված շահույթը վերածել է ոսկյա ձուլակտորների։ Ահա թե ինչպիսի կյանք է ունեցել աղքատ «միլիոնատերը», որն իր լավ օրերն այդպես էլ չի հասցրել վայելել։