Կովաչն իր կամքով է հեռացել Բավարիայից


15:56 , 4 նոյեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

Երեկ հայտնի դարձավ, որ «Բավարիան» Նիկո Կովաչին հեռացրել է գլխավոր մարզչի պաշտոնից։

Sport Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը հայտնել է, որ մասնագետի նման հապճեպ հեռացման պատճառը եղել է այն, որ մասնագետն ինքն է հրաժարական տվել, որն էլ ընդունել է «Բավարիայի» ղեկավարությունը:

Շաբաթ օրը Բունդեսլիգայի 10-րդ տուրում «Բավարիան» 1:5 հաշվով պարտվեց «Այնտրախտին»: Այժմ մյունխենյան թիմն առաջնությունում զբաղեցնում է 4-րդ տեղը՝ 10 խաղից հետո հավաքելով 18 միավոր։

Հաղորդվում էր, որ «Բավարիայի» ղեկավարությունը դիտարկում է Մասիմիլիանո Ալեգրիի թեկնածությունը գլխավոր մարզչի պաշտոնում: