Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԵՄ դեսպանին


18:14 , 4 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից«Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեային: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրադրությանն առնչվող հարցեր, տարածաշրջանային խնդիրներ, միջազգային զարգացումների վերաբերյալ նկատառումներ: