«Ջոկերը» ավելի քան 900 միլիոն դոլար է հավաքել անցած հանգստյան օրերին


13:46 , 4 նոյեմբեր, 2019

«Ջոկեր» ֆիլմը նոյեմբերի 3-ին արդեն 900 միլիոն դոլար է հավաքել համաշխարհային վարձույթում: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը: Նշվում է, որ ռեժիսոր Թոդ Ֆիլիպսի «Ջոկերը», որի գլխավոր դերում նկարահանվել է Հոակին Ֆենիքսը, ֆիլմարտադրողների վրա 60 միլիոն դոլար է նստել:

Այսպես, կիրակի օրը ֆիլմի դրամարկղային հասույթն արդեն 934 միլիոնի է հասել, ընդ որում, ԱՄՆ-ում ֆիլմը 299,6 միլիոն դոլար է հավաքել, իսկ աշխարհում՝ 634,4 միլիոն:

Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն՝ վարձույթի ավարտին այն կարող է արդեն մոտ 1 միլիարդ դոլար հավաքել:

Սա մեծ հաջողություն է Warner Bros. -ի և DC-ի համար, հատկապես, որ սա գերհերոսների մասին ավանդական ֆիլմ չէ, նշում է պարբերականը: