«Երբեք մի չափազանցրեք երկու բան՝ ընկերների հավատարմությունն ու թշնամիների հիմարությունը». Միխայիլ Ժվանեցկու 15 սարկաստիկ մտքերը, որոնք կշրջեն ձեր կյանքը


18:30 , 4 նոյեմբեր, 2019

Միխայիլ Ժվանեցկին այն հազվագյուտ գրողներից է, ով կարողանում է սարկազմի նուրբ լարերով հասնել ընթերցողի մոտ մտքի փոփոխության։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ արդեն 81-ամյա գրողի ամենասուր 15 մտքերին, որոնք կշրջեն ձեր կյանքը։ 

1. Երբեք մի չափազանցրեք երկու բան՝ ընկերների հավատարմությունն ու թշնամիների հիմարությունը։ 

2. Եթե դու վիճում ես հիմարի հետ, ապա, ամենայն հավանականությամբ, նույնն էլ անում է նա։ 

3. Հաջողությունը ժպտում է միայն համարձակներին... Հետո՝ սկսում ծիծաղել նրանց վրա։ 

4. Մտածելն այնքան դժվար է, դրա համար էլ շատերը նախընտրում են քննադատել։ 

5. Լավատեսը հավատում է, որ մենք ապրում ենք ամենալավ աշխարհում, վատատեսը վախենում է, որ այդպես էլ կա։ 

6. Ոչինչ մարդուն այնքան ցավ չի պատճառում, որքան սեփական երջանկության մնացորդները։ 

7. Ոչինչ որ քեզ վրա ծիծաղում են, ավելի վատ կլինի, երբ սկսեն քեզ վրա լացել։ 

8. Միշտ չէ, որ իմաստությունը տարիքի հետ է գալիս. երբեմն տարիքը գալիս է մենակ։ 

9. Եթե ձեր ընկերները ձեզ վաղուց չեն զանգահարել, ուրեմն՝ իրենց մոտ ամեն ինչ կարգին է։ 

10. Ավելի լավ է սիրով ինչ-որ դժվար գործ անես, քան դժվարությամբ զբաղվես սիրով։ 

11. Հենց որոշում ես դիետա պահել, ինչ-որ մեկը որոշում է նստել կողքդ՝ ուտելու։ 

12. Ավելի լավ է լռել ու հիմարի տպավորություն թողնել, քան թե խոսել ու հաստատել, որ դու հիմար ես։ 

13. Կյանքը նման է դաշնամուրի՝ սև ստեղներ, սպիտակ ստեղներ, իսկ վերջում հայտնվում ես կափարիչի տակ։ 

14. Եթե մինչև կոկորդդ խրված ես կեղտի մեջ, ապա գոնե բռնիր նրանց ձեռքերն, ովքեր նույնպես կեղտի մեջ են։ 

15. Սպորտը կարող է 5 տարով երկարացնել մարդու կյանքը, սակայն մարդը հետո պետք է այդ 5 տարին անցկացնի մարզասրահում։