Էն այլանդակությունները, որ վերջին ժամանակներում տեղի են ունենում մեր երկրում, ոչ այլ ինչ են, քան պետական գործելակերպ


10:49 , 4 նոյեմբեր, 2019

Էն այլանդակությունները, որ վերջին ժամանակներում տեղի են ունենում մեր երկրում, ոչ այլ ինչ են, քան պետական գործելակերպ։ Կառավարությունն ու ԱԺ-ն գոնե քայլեր ձեռնարկեն նման երևույթները (հասկանում եմ՝ դրսից եկող քաղաքական ճնշումներ կան, նախորդների օրոք էլ կային), վտանգները կանխելու ուղղությամբ, հակառակն են անում՝ քննադատողներին համարելով հետադիմության առաջամարտիկներ։

Հիմա մեր երկրում տեղի են ունենում էն պրոցեսները, որոնք ժամանակին տեղի են ունեցել Ուկրաինայում, Վրաստանում, երբ տրանսների ու տարբեր մշակութային արժեհամակարգ ունեցողների հրապարակային շքերթները բերեցին էդ երկրներում ցնցումների, ծեծուջարդի ու վտանգավոր դրսևորումներ ստացան։ Էս ամեն ինչը աչքի առաջ ունենալով՝ կառավարության անգործության պայմաններում բնական է, որ ցանկացած իսկական հայ իր ընտանիքը պետք է պաշտպանի իր ուզած եղանակով ու իր մոտեցումներով։ Բայց դա էլ իր հերթին տանելու է ամենաթողության մթնոլորտի շիկացման՝ իր բոլոր վատ հետևանքներով հանդերձ։