McDonald’s-ի գլխավոր տնօրենին հեռացրել են աշխատանքից իր ենթակայի հետ սիրավեպի համար


10:21 , 4 նոյեմբեր, 2019

McDonald’s-ի նախագահ և գլխավոր տնօրեն Սթիվ Իսթերբրուքը թողել է իր պաշտոնը իր ենթակայի հետ սիրավեպի պատճառով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ Իսթերբրուքին հեռացրել են այն բանից հետո, երբ նա խախտել է ընկերության քաղաքականությունը՝ աշխատակցուհու հետ, փոխադարձ համաձայնությամբ, հարաբերություն ունենալով:

Ընկերության նախկին նախագահի խոսքերով՝ իր վարքը սխալ է եղել:

«Հաշվի առնելով ընկերության սկզբունքները, ես համաձայն եմ տնօրենների խորհրդի որոշման հետ, որ ժամանակն է, որ ես առաջ շարժվեմ»,- ասել է նա:

Իստերբրուքի տեղը զբաղեցրել է 51-ամյա Քրիս Քեմփզինսկին, որը մինչ այդ գլխավորում էր ընկերության ԱՄՆ-ի մասնաճյուղը և պատասխանատու էր արագ սննդի մոտ 14 հազար ռեստորանների բիզնեսը վարելու համար: