Ա սերիա․ Միլանը շարունակում է գահավիժել․ Լացիոն հաղթեց Սան Սիրոյում


03:30 , 4 նոյեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է․

Իտալիայի Ա սերիայի 11-րդ տուրի շրջանակում Միլանի «Սան Սիրո» ստադիոնում միմյանց դեմ մրցեցին «Միլանը» և «Լացիոն»։

Հանդիպման հաշիվը բացվեց 25-րդ րոպեին։ Հյուրերին առաջ մղեց Չիրո Իմոբիլեն։ 28-րդ րոպեին «Լացիոյի» պաշտպան Բաստոսը գրավեց սեփական դարպասը։ Հաշիվը դարձավ 1-1։ Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ հռոմեական ակումբի 25-ամյա կիսապաշտպան Խոակին Կորեան խփեց հաղթական գնդակը։ «Լացիոն» առավելության հասավ «Միլանի» նկատմամբ 2-1 հաշվով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։